«Սլավյանսկի բազարում» հաղթած Էրիկը ժամանել է Երևան. Մհերը պատմում է մրցույթի մանրամասների մասին. Tert.am Life
LifestyleTert.am Life-ը գրում է.
Բելառուսի Վիտեբսկ քաղաքում անցկացվեց «Սլավյանսկի բազար» միջազգային երգի մանկական 15-րդ մրցույթը։ Մրցույթում հաղթել է Հայաստանը ներկայացնող 11–ամյա Էրիկ Մկրտչյանը։ Պատանի երգիչը վերադարձել է Երեւան գիշերը։ Նրան օդանավակայանում դիմավորել են իր ընկերներն ու հարազատները։
Պատանի երգիչը մրցույթին ներկայացել է «Հայրենիք» և This is a Man’s World երգերով: Նրա ելույթը գնահատել են տարբեր երկրներից ժամանած ժյուրիի անդամներ, որոնց կազմում էին «Սլավյանսկի բազար»-ին երբևէ մասնակցած երգիչները։ Էրիկի «Հայրենիք» կատարման ժամանակ ոչ միայն ժյուրի անդամներն էին հուզվել, այլև` ողջ հանդիսատեսը։
Ի դեպ, Էրիկի պրոդյուսերը երգիչ Մհերն է։ Tert.am Life–ի հետ զրույցում Մհերը նշեց, որ Էրիկը փայլուն է կատարել երգերը և պատվով ներկայացրել Հայաստանը։

Շարունակությունը՝ այստեղ: