Դամասկոսը վերադարձրել է Ռաքայի եւ Դեր Զորի 4 նավթային դաշտերի վերահսկողությունը
International newsՍիրիայի կառավարական զորքերը Ռաքայի եւ Դեր Զորի նահանգներում իրենց վերահսկողության տակ են վերցրել նավթային 4 դաշտերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով ռազմական աղբյուրին:
«Սիրիայի բանակը վերադարձրել է Ռաքայի հարավային հատվածի եւ Դեր Զորի արեւմուտքի մի շարք բնակավայրերի վերահսկողությունը: Վերականգնվել է նավթային 4 դաշտերի վերահսկողությունը` Թբիսան, Վահաբ, Ֆահադ եւ Քաբիր»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Աղբյուրի խոսքով` երկրի շրջաների մեծ մասում իրավիճակը դրական է: Բանակը հարձակվում է` ոչնչացնելով ԻՊ-ի գրոհայիններին, ինչպես Ռաքայի, այնպես էլ Հոմսի, Սուվեյդի եւ Համայի նահանգներում: