Սիրիական բանակը Ռաքքայում մի քանի նոր նավթահորեր և գյուղեր է ետ նվաճել ԻՊ-ից
International newsՍիրիական բանակը` ռուսական օդուժի ավիահարվածների աջակցությամբ, շաբաթ մի քանի նավթահորեր է ետ գրավել Ռաքքա նահանգում` «Իսլամական պետության» նահանջող գրոհայինների դեմ պայքարի արդյունքում:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը` վկայակոչելով սիրիական ռազմական աղբյուրը, կառավարական բանակը վերահսկողություն է սահմանել Վահաբ, ալ-Ֆահդ, Աբու Քաթաշ և մի քանի այլ նավթահանքերում, ինչպես նաև նահանգի հարավարևմտյան մասում գտնվող մի քանի գյուղերում:
Կառավարական զորքերը վերջին ամիսներին ԻՊ-ի գրոհայինների դեմ պայքարի արդյունքում նրանց դուրս են մղել Հալեպից, որտեղից գրոհայինները շարժվել են դեպի Ռաքքա` պաշտպանելու իրենց ամենամեծ հենակետը: Քաղաքի ներսում իսլամիստ գրոհայինների դեմ պայքար են մղում սիրիական ընդդիմադիր զորամիավորումները, որոնց աջակցում է ամերիկյան օդուժը: