ԻՊ-ի տարածքում հայտնաբերվել է «Խենթ Մաքսի» ոճով ավտոպարկ
International newsԻրաքի ոստիկանությունը ԻՊ ահաբեկչական խմբավորումից տասնյակ մոդիֆիկացված մեքենաներ է առգրավել, որոնք թողարկվել էին հատուկ մահապարտների պայթյուններ իրականացնելու համար, հայտնում է Life-ը։
Ուժայիններին հաջողվել է ահաբեկիչներին դուրս մղել Իրաքի Համմամ էլ Ալիլ քաղաքից, որտեղ էլ հենց գտել են այս սարսափազդու ու միաժամանակ հետաքրքիր մեքենաները։
Առգրավված մեքենաների մեծ մասը սովորական ամենագնացներ են, որոնք ազատ վաճառվում են ցանկացած երկրում Միակ տարբերությունն այն է ,որ դրանք պատված են գնդականթափանց երկաթի թիթեղներով, ինչից էլ հենց նմանվել են «Խենթ Մաքսը» ֆիլմի մեքենաներին։
Ահաբեկիչները նաև նստատեղերն են ձևափոխել, որպեսզի պայթուցիկը տեղադրելը հեշտ լինի։ Մեքենաների ներքին ու արտաքին սարքավորվածությունը հաշվարկված է այն բանի համար, որ վարորդը պետք է մահապարտներին հասցնի նշանակության կետ, նույնիսկ եթե դրանք գնդակոծության տակ հայտնվեն։
Պարզվում է, որ ահաբեկիչների շրջանում մեծ պահանջարկ են վայելում Toyota Land Cruiser, Toyota Hilux, նաև Kia ու Hyundai ընկերությունների մի շարք մոդելներ։ Տեղի իշխանությունները սկսել են հետաքննություն, որպեսզի պարզեն, թե ահաբեկիչները որտեղից են ձեռք բերել այդքան մեքենաներ։