Վրաստանից մանկական անսամբլ տեղափոխող ավտոբուսը շրջվել է Թուրքիայում
International newsԹուրքիայում շրջվել է Վրաստանից մանկական պարային անսամբլ տեղափոխող ավտոբուս, հայտնում է ren.tv-ն՝ մանրամասնելով, որ զոհեր չկան:
Ավտոբուսում գտնվող ծնողներից մեկը պատմել է, որ երեխաները ստացել են մարմնական վնասվածքներ ու հոսպիտալացվել:
«Գրեթե բոլորը տուժել են, բայց, որքանով ինձ է հայտնի, ոչ ոք կյանքին սպառնացող վնասվածք չի ստացել»,-ասել է կինը:
Հայտնի է, որ Ուռեկկից դուրս եկած ավտոբուսում դեռատի պարողներից զատ եղել են պարուսույցներն ու ծնողները:
Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել Գիրեսուն քաղաքի մոտ: