Թուրքիան իր կործանմանը սպասող շատ թշնամիներ ունի. Էրդողան
International newsԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռազմական հեղաշրջման անհաջող փորձի մեկ ամյակին նվիրված հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ իր երկիրն ունի բազմաթիվ թշնամիներ, որոնք սպասում են Թուրքիայի կործանմանը:
«Շատ թշնամիներ սպասում են Թուրքիայի կործանմանը: Եթե ես սկսեմ թվել այդ երկրները, ապա դա կհանգեցնի միջազգային կարգի խոշոր ճգնաժամի»,-ասել է Էրդողանը:
Ինչպես նշում է ria.ru-ն, թուրք ղեկավարը հավելել է, որ անցած տարի ռազմական հեղաշրջման փորձի տապալումը համաժողովրդական հաղթանակ էր, որի շնորհիվ տապալվեցին դավաճանների հանցագործ մտադրությունները:
Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 15-ին մի խումբ ապստամբներ փորձել են ռազմական հեղաշրջում իրականացնել երկրում: Գլխավոր գործողությունները ծավալվել են Անկարայում ու Ստամբուլում: Զոհվել է ավելի քան 240 քաղաքացի, 2.000-ից ավելի մարդ վիրավորվել է: Ապստամբությունը ճնշվել է: