ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերն աղքատների համար տներ է կառուցում
International newsՄիացյալ Նահանգների նախագահ Ջիմի Քարտերը ջրազրկման պատճառով հիվանդանոց տեղափոխվելուց, այնուհետև դուրս գրվելուց հետո վերադարձել է շինարարական հրապարակ, որտեղ աղքատների համար տները են կառուցվում:
Ինչպես նշում է The Independent-ը, 92-ամյա նախկին ղեկավարը կանադական Վինիփեգ քաղաքում մասնակցել է ընթացող շինարարական աշխատանքներին:
Աղբյուրը մանրամասնում է, որ Միացյալ Նահանգների 34-րդ նախագահն 89-ամյա կնոջ՝ Ռոզալին Քարտերի հետ որպես կամավոր գրանցվել է Habitat for Humanity բարեգործական ծրագրում, որը տներ է կառուցում կարիքավորների համար:
Հայտնի է, որ Քարտերը նախագահել է 1977-1981թթ.: Դեմոկրատ նախագահին պաշտոնում փոխարինել է Ռոնալդ Ռեյգանը:
Աղբյուրը նկատում է, որ իր ակտիվ մարդասիրական գործունեության շնորհիվ Քարտերը համարվում է ԱՄՆ ամենասիրված ու հարգված նախագահներից մեկը: 2002թ. նա արժանացել է հեղինակավոր Նոբելյան մրցանակի՝ կատարած մարդասիրական աշխատանքի համար:
