Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը հոսպիտալացվել է,-այս մասին հայտնում է ORER.am-ը՝ տեղեկանալով «Սպարտակի» պաշտոնական կայքից: Ակումբի երեկվա մարզմանը գլխավոր մարզիչը ներկայացել է բարձր ջերմությամբ ու կոկորդի ցավերով: Հետագա բարդություններից խուսափելու համար ակումբի բուժանձնակզամը Յակինին տեղափոխել է հիվանդանոց: Նրա մոտ ախտորոշվել է անգինա: Այժմ Յակինն անցնում է բուժման կուրսեր մոսկովյան հիվանդանոցներից մեկում: «Սպարտակի» գլխավոր բժիշկ Միխայիլ Վարդապետովը, ով հսկում է մարզչին, ասել է, որ Յակինի վիճակը ծանր է, հետևաբար մարզչի՝ ակումբի հետ Կազան մեկնումը հարցականի տակ է: Վարդապետովը նաև նշել է, որ չնայած այս ամենին Յակինն ուզում է թիմի հետ լինել: