Yerevan, 25.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ Փաստաբանների պալատը մերժել է փաստաբան Արա Ղարագյոզյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել

Society

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա.Գաբրիելյանը դիմելով ՀՀ փաստաբանների պալատ փաստաբան Արա Ղարագյոզյանի վարքագծի վերաբերյալ, հայտնել էր, որ Երևան քաղաքի էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող թիվ ԵԷԴ/0039/01/17 քրեական գործով 2017 թվականի հունիսի 28-ին դատարանի թիվ 1 դահլիճում դատական նիստից առաջ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի ծառայողները կանխել են ամբաստանյալների կողմից փաստաբան Ա.Ղարագյոզյանի միջոցով միմյանց ձեռագիր գրառումներով թուղթ փոխանցելու փորձը:

Փաստաբանների պալատը քննարկելով դատարանի դիմումը, գտել է, որ փաստաբան Արա Ղարագյոզյանի վարքագծում չկա Փաստաբանի վարքագծի կանոնագրքի առերևույթ խախտում: Այս մասին տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատից: 

Ըստ ՓՊ որոշման՝ վերլուծվել է երկու տարբերակ:
Առաջին տարբերակի դեպքում, եթե փաստաբան Արա Ղարագյոզյանը չի ստացել իր պաշտպանյալ Արեգ Կյուրեղյանի կողմից ձեռագիր գրառումներով թուղթը, ապա չի կարող խոսք գնալ փաստաբանի վարքագծի մասին, իսկ ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանի վարքագիծը դուրս է ՀՀ փաստաբանների պալատի իրավական տեսադաշտից և չի կարող քննարկման առարկա դառնալ:
Երկրորդ տարբերակի դեպքում, եթե փաստաբան Արա Ղարագյոզյանը ստացել է իր պաշտպանյալ Արեգ Կյուրեղյանի կողմից ձեռագիր գրառումներով թուղթը, ապա ակնհայտ է, որ՝

- չկա որևէ կոնկրետ ապացույց, որից կարելի էր առերևույթ հետևություն կատարել, որ փաստաբան Արա Ղարագյոզյանն իմացել է այդ թղթի բովանդակության մասին.

- ձեռագիր գրառումներով թուղթը ոստիկանի կողմից առգրավվել է փաստաբանից' ի խախտումն փաստաբանի գործունեության երաշխիքների:

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ փաստաբանի մոտ կամ փաստաբանական կազմակերպության գրասենյակում գտնվող իրավաբանական օգնությանը վերաբերող փաստաթղթերը և տեղեկատվական կրիչները (համակարգիչները, տեսաձայնագրող սարքերը, լազերային սկավառակները, տեսաժապավենները և այլն) անձեռնմխելի են, չեն կարող առգրավվել (վերցվել) և չեն կարող որպես ապացույց օգտագործվել:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արգելվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց (ներառյալ' զանգվածային լրատվության միջոցների) միջամտությունը փաստաբանական գործունեությանը:

ՀՀ փաստաբանների պալատը գտել է, որ ոստիկանը կաշկանդված է օրինականության և կամայականության արգելքի սկզբունքներով («Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդված), հետևաբար իրավունք չուներ փաստաբանի մոտից առգրավել (հարկադրաբար վերցնել) տեղեկատվական բնույթի որևէ նյութ: Ոստիկանը նյութը հարկադրաբար վերցնելիս որևէ կերպ չէր կարող տեղյակ լինել դրա բովանդակությանը, հետևաբար և իրավաբանական օգնության վերաբերելիությանը: Ոստիկանը նման գործողությամբ փաստացի հնարավորություն կունենար ծանոթանալ նույնիսկ փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկատվությանը՝ ուղղակիորեն վնաս հասցնելով պաշտպանի և ամբաստանյալի շահերին:

ՀՀ փաստաբանների պալատը գտել է, որ փաստաբանի մոտ գտնվող փաստաթղթերը և տեղեկատվական կրիչները (համակարգիչները, տեսաձայնագրող սարքերը, լազերային սկավառակները, տեսաժապավենները և այլն) անձեռնմխելի են, չեն կարող առգրավվել (վերցվել) և չեն կարող որպես ապացույց օգտագործվել, իսկ դրանց առգրավումը բոլոր դեպքերում պետք է անօրինական համարվի նույնիսկ այն դեպքում, երբ հետագայում պարզվի, որ առգրավված նյութն իրավաբանական օգնությանը չի վերաբերում:

Ամփոփելով վերոգրյալը ՀՀ փաստաբանների պալատի նախագահը որոշել է փաստաբան Արա Ղարագյոզյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը մերժել և դիմել ՀՀ ոստիկանության պետին՝ փաստաբան Արա Ղարագյոզյանից ձեռագիր գրառումներով թուղթն առգրաված ոստիկանի վարքագիծը քննարկելու համար: 

 

Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards