ԱՄՆ-ի գլխավորած կոալիցայի ռազմաօդային ուժերը հարվածել են Սիրիային
International newsԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերը հարվածել են Սիրիայի Դեյր էզ Զոր քաղաքի մատույցներին։ Խաղաղ բնակչության շրջանում զոհեր են գրանցվել։
ՍԱՆԱ գործակալությունը հայտնում է, որ Դեյր էզ Զոր գավառի արեւելքում՝ Ալ Քիշքիա գյուղում կոալիցիայի ռմբակոծության հետեւանքով մի քանի խաղաղ բնակիչ է զոհվել։
Աղբյուրների համաձայն՝ ավիացիան հարվածել է Ալ Քիշքիայում խաղաղ բնակիչների տներին՝ Եփրատ գետի ձախ ափին, Աբու Քամալ շրջանում։ Մի քանի խաղաղ բնակիչ է զոհվել, եւս մի քանիսը վիրավորվել են։ Զգալի է նաեւ նյութական վնասը։