Ֆրանսիայում հակաահաբեկչական օրենք են ընդունել, որը կփոխարինի արտակարգ դրության ռեժիմին
International newsՖրանսիայի Սենատը (խորհրդարանի վերին պալատ) ձայների մեծամասնությամբ ընդունել է ահաբեկչության դեմ պայքարի մասին օրինագիծը, որը կօգնի իրավապահների ձեռքում պահել ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարի գործիքները՝ երկրում արտակարգ դրության չեղարկվելուց հետո։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով France Press-ը։
2015 թվականի նոյեմբերի 13-ի ահաբեկչություններից հետո սահմանված արտակարգ ռեժիմը մի քանի անգամ երկարաձգվել է, սակայն նոյեմբերի 1-ին կչեղարկվի։
Նշվում է, որ առաջին ընթերցմամբ օրինագծին կողմ է քվեարկել 229 սենատոր, դեմ՝ 106-ը։ Հոկտեմբերին օրինագծի շուրջ քվեարկություն կանցկացվի նաեւ Ազգային ժողովում։