Իտալիայում ձերբակալել են «Բրանկաչո» մաֆիոզ կլանի պարագլխին
International newsԻտալիայի ոստիկանությունն ու ֆինանսական գվարդիան չորեքշաբթի լուսաբացին հատուկ գործողություն են իրականացրել, որի ընթացքում փաստացի գլխատվել է ամենահզոր կլաններից մեկը՝ «Կոզա նոստրա»-ն։ Նրա պարագլուխները Բրանկաչո թաղամասից են՝ Պալերմոյի հարավարեւելյան ծայրամասում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Իրավապահ մարմինների տեղեկության համաձայն՝ գործողության ժամանակ ձերբակալվել են 34 վտանգավոր մաֆիոզներ եւ նրանց հանցակիցներ, ունեցվածք է առգրավվել, այդ թվում, ընդհանուր առմամբ, 60 մլն եվրո արժողությամբ մի քանի ֆիրմաներ։ Ձերբակալություններ եւ շրջայցեր են տեղի ունեցել ոչ միայն Սիցիլիայում, այլեւ Լացիո, Տոսկանա, Ապուլիա եւ Լիգուրիա մարզերում։
Գործողության հետեւանքով ճաղերի հետեւում է հայտնվել «Բրանկաչո» կլանի պարագլուխը՝ Պյետրո Տալյավիան, որը երկար ժամանակ բանտում գտնվելուց հետո տնային կալանքի ներքո էր։
Ակտիվ գործողությունների ընթացքում պարզ է դարձել, որն նրանք ապօրինի բիզնեսի մի ամբողջ համակարգ են ստեղծել՝ կեղծ ընկերությունների միջոցով։