Մոմլաթե տոպրակն ու Լեոնարդո դի Կապրիոն. լուսանկարը համացանցում հիթ է դարձել
LifestyleԼեոնարդո դի Կապրիոն կրկին աչքի է ընկել: 42-ամյա դերասանը կարող է նորաձեւության նոր թրենդի հիմնադիր դառնալ, առավել եւս, որ արտիստը հայտնի է հագուստի ընտրության հարցում անփութությամբ:
Երեկ Լեոն սոցիալական ցանցերի հերոս է դարձել, երբ նրան նկատել են ընկերների հետ Նյու Յորքում զբոսնելիս:
Լեոն, չգիտես ինչու, կիսատաբատից մոմլաթե տոպրակ է կախել:

Համացանցի օգտատերերը փորձում են գուշակել, թե ինչ է եղել դրանում: Ենթադրությունները տարբեր են՝ «Օսկար»-ից մինչեւ «կոնֆետներ»:

Տոպրակի ծանրությունից Լեոյի կիսատաբատը ցած է սահել, բայց հոլիվուդյան աստղին դա, կարծես, ամենեւին չի անհանգստացրել:
Հայտնի չէ նաեւ, թե ինչու է դի Կապրիոն այդքան գոհ տեսք ունեցել:

Աղբյուրը՝ refinery29.com