ԵՄ-ն կանհետանա, եթե չփոխի վերաբերմունքը Իսրայելի նկատմամբ. Նեթանյահու
International newsԻսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ԵՄ-ին մահ և անհետացում է սպասվում, եթե Բրյուսելը չփոխի իր վերաբերմունքը Իսրայելի նկատմամբ:
«Գիտեմ, որ այնքան էլ լավ չեմ արտահայտվում, ոմանց դա ցնցում է, սակայն ճշմարտությունը ճշմարտություն է մնում և՛ Եվրոպայի անվտանգության հարցում, և՛ դրա տնտեսության ապագայի», - Lenta.ru-ի հաղորդմամբ` ընդգծել է իսրայելական կառավարության ղեկավարը:
Նման ելույթով Նեթանյահուն հանդես է եկել Հունգարիայի, Չեխիայի, Սլովակիայի և Լեհաստանի վարչապետների հետ Բուդապեշտում կայացած հանդիպման ժամանակ:
Նեթանյահուն վերջիններիս կոչ է արել փակել սահմանները Մերձավոր Արևելքից և հյուսիսաֆրիկյան երկրներից եկող ներգաղթյալների համար:
Նեթանյահուին վրդովեցրել է նաև այն, որ ԵՄ-ն մշտապես քաղաքական պայմաններ է առաջադրում Իսրայելին: