Չինաստանում 6 ամսում կոռուպցիայի համար 210 հազար պաշտոնյայի են պատժել
International news2017 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում Չինաստանի իշխանությունները 210 հազար պաշտոնյայի են պատժել՝ ապօրինի գործողությունների եւ օրենք խախտելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«2017 թվականի առաջին կեսին հակակոռուպցիոն ատյաններն ընդհանուր առմամբ 1.31 միլիոն դիմում են ստացել, կարգապահական խախտումների հետ կապված 260 հազար գործ է հարուցվել, դրանցից 176 հազարը կուսակցական տույժեր են ստացել»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ պատժված իրավախախտների շարքում են նաեւ 38 բարձրաստիճան պաշտոնյաներ նահանգային վարչակազմերից եւ տարբեր նախարարություններից, ինչպես նաեւ պետական հաստատությունների շուրջ հազար ղեկավարներ։