Ռուսաստանը Իրաքին կմատակարարի Տ-90 տանկեր
International newsՌուսաստանը և Իրաքը ստորագրել են Տ-90 ռուսական տանկերի մատակարարման պայմանագիր, հայտնում է «Իզվեստիա»-ն: Այդ մասին լրատվամիջոցին հայտնել է Ռուսաստանի նախագահի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը:
Նա չի նշել գործարքի կոնկրետ գումարը, բայց ընդգծել է, որ տանկերի քանակը մեծ է:
Ռազմավարությունների և տեխնոլոգիաների ուսումնասիրության ռուսական կենտրոնում նշել են, որ պայմանագրի գումարը կարող է գերազանցել 1 միլիարդ դոլարը, իսկ տանկերի քանակը՝ գերազանցել մի քանի հարյուրը:
Ավելի վաղ Տ-90 տանկերի գնման մասին հայտնել է Իրաքի պաշտպանության նախարարությունը, խոսքը ավելի քան 70 տանկերի մատակակարման մասին էր: Ընդ որում՝ «Իզվեստիա»-ի տեղեկություններով՝ դա տեխնիկայի միայն առաջին խմբաքանակն է, որին հետևելու են նաև այլ խմբաքանակներ: