Շոտլանդիայում գտնվող կղզիներից մեկը վաճառվում է 5.56 միլիոն դոլարով. լուսանկարներ
LifestyleԵրբեմն բոլորիս մոտ էլ ցանկություն է առաջանում թողել ամեն ինչ, կտրվել իրականությունից և գնալ բոլորից հեռու: Դրա համար լավագույն միջոց է սեփական կղզի գնելը, որը շրջապատված է պարզապես գեղեցիկ բնությունով:
Շոտլանդիայում գտնվող ավելի քան 1.8 հազար հեկտար մակերեսով Ալվա կղզին վաճառքի է հանվել 4.25 միլիոն ֆունտով, որը համարժեք է 5.56 միլիոն դոլարին:
Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, Ալվան Ներքին Հեբրիդ արշիպելագի երկրորդ խոշորագույն կղզին է, որի մակերեսը մոտ 1854.67 հեկտար է, երկարությունը՝ 12.07 կիլոմետր, իսկ լայնությունը՝ 4.02 կիլոմետր:
Աղբյուրը հայտնում է, որ Ալվան վերջին 70 տարում առաջին անգամ է վաճառքի հանվել: Կղզու վրա գտնվում է 1950-ական թվականներին կառուցված առանձնատուն, եկեղեցի, ռեստորան, ինչպես նաև անշարժ գույքի ութ այլ օբյեկտ:
Կղզում դուք ձեզ միայնակ չեք զգա: Այնտեղ են բնակվում 123 տարբեր տեսակի թռչուններ, այդ թվում` ծովային արծիվներ, ջրասամույրներ, դելֆիններ, կարմիր եղջերուներ:





Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: