Լարիսա Դոլինայի նախկին ամուսինը հաշմանդամ է դարձել եւ իր մահվանն է սպասում
LifestyleԼարիսա Դոլինայի նախկին ամուսինը հաշմանդամ է դարձել եւ իր մահվանն է սպասում։ Starhit պարբերականին երգչուհու առաջին ամուսինը՝ Անատոլի Միոնչինսկին անկեղծ հարցազրույց է տվել։
Լարիսա Դոլինան եւ ջազ երաժիշտ Անատոլի Միոնչինսկին միասին ապրել են տասը տարի։ Երգչուհին լույս աշխարհ է բերել իրենց ընդհանուր դստերը՝ Անգելինային։ Ամուսնալուծությունից հետո Լարիսան նրան արգելել է նախ տեսնել դստերը, իսկ հետո՝ թոռնուհուն՝ Ալեքսանդրային։ Այժմ պարզվել է, որ Միոնչինսկին ոչ միայն տառապում է միայնությունից, այլեւ առողջական լուրջ խնդիրներ ունի։

«Ինձ հաշմանդամության կարգ տվեցին։ 2008 թվականին առաջին անգամ հիվանդացան սրունքներս, շտապ վիրահատության կարիք եղավ։ Հիվանդությունը նահանջեց, բայց այժմ նոր ուժով հետ է վերադարձել, ոտնաթաթերս են ցավում։ Ինձ համար դժվար է քայլել, ստիպված եմ տանը նստել։ Ստիպված եղա հրաժարվել աշխատանքից եւ ավտոմեքենայից»,- ասել է Դոլինայի նախկին ամուսինը։
Անատոլի Միոնչինսկին ծայրաստիճան բացասաբար է տրամադրված։ «Վախենում եմ հերթական անգամ վիրահատվել։ Այժմ սպասում եմ, թե երբ կմահանամ։ Ես ոչ ոքի պետք չեմ, ընկերներս ընդհանրապես չեն այցելում, իսկ դուստրս զանգահարում է տարին երկու անգամ։ Շատ եմ ուզում տեսնել թոռանս, բայց հինգ տարի է՝ ինձ դա թույլ չեն տալիս։ Իսկ ես այնքան եմ նրանով հպարտանում»,- ասել է Անատոլի Միոնչինսկին։