Շենգավիթում տեղի ունեցած սպանության գործով առաջին նիստը հետաձգվեց. ամբաստանյալները դատարան չէին բերվել
SocietyՇենգավիթ վարչական շրջանում գտնվող «Լիա» գեղեցկության սրահում մեկ տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով դատական առաջին նիստն այսօր` հուլիսի 20-ին, Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց: Դատարան չէին բերվել ամբաստանյալներ Պետրոս Իսրայելը, Ալիկ Բանդուրյանը եւ Արմեն Գասպարյանը:
Նիստը նախագահող դատվոր Նելլի Բաղդասարյանը հայտարարեց, որ ամբաստանյալները դատարան չեն բերվել ուղեկցող խմբի ծանրաբեռնվածության պատճառով: Բացի այդ դատարն չէր ներկայացել գործով մեղադրողը, որը դատարան գրություն էր ուղարկել եւ տեղեկացրել, որ արձակուրդումէ գտնվում:
Նշենք, որ այսօր «Սասնա ծռեր» խմբի գործով նիստ կա եւ այս օրերին ամբաստանյալները ՔԿՀ-ներից դատարան չեն բերվում` ուղեկցող ոստիկանների ծանրաբեռնվածության պատճառով:
Հիշեցնենք՝ 2016 թվականի նոյեմբերի 13-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում արձակված կրակոցների հետևանքով երկու անձ՝ Երևանի բնակիչներ Գ. Ավետիսյանը և Մ. Մուշեղյանը, ստացել են կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ և մահացել: Մուշեղյանի դիակի զննությամբ հայտնաբերվել էր նաև կտրող-ծակող առարկայով պատճառված մարմնական վնասվածք՝ որովայնի շրջանում։
Քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է միջադեպի շարժառիթը, անմիջական մասնակցություն ունեցած անձանց շրջանակը, անհատականացվել նրանց գործողությունները:
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Պ. Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, Ա. Բանդուրյանին (մականունը՝ «Քյավառցի Ալիկ»)՝ Քրեական օրենսգրքի 38-112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Ա. Գասպարյանին (մականունը՝ «Բդո»)՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով: