Դերասան Գևորգ Գրիգորյանն ամուսանցել է. լուսանկարներ
LifestyleԴերասան Գևորգ Գրիգորյանն, ով այս ընթացքում նկարահանվում է ATV հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Եթե գտնեմ քեզ» հեռուստասերիալում, երեկվանից համալրել է ամուսնացած հայ աստղերի շարքը:
Դերասանի ընտրյալը լուսանկարիչ Յուլիա Կուրոչկինան է, ում հետ ծանոթացել են երկու ամիս առաջ՝ Երևանում: Նա ռուսի, ուկրաինացու և գնչուի խառնուրդ է: Հայաստան էր եկել հանգստանալու և տեսարժան վայրերը նկարելու:
Գևորգի և Յուլիայի սերն առաջին հայացքից է ծագել: Հանդիպել են 3 օր, որից հետո լուսանկարչուհին մեկնել է Մոսկվա: Հայ դերասանն էլ հենց նույն օրը տոմս է գնել ու գնացել նրա ետևից:
«Երեք օր անց՝ ծննդյանս օրը, նրան ամուսնության առաջարկություն արեցի: Անգիտակից ժպիտով, կիսաձայն՝ դրական պատասխան տվեց: Հաջորդ օրն էլ աշխատանքից դուրս եկավ ու միասին Հայաստան եկանք», -Aysor.am-ի հետ զրույցում ժպիտով պատմեց երջանիկ փեսացուն:
Մանրամասները՝ այստեղ:

