Ո՞ր տարիքից է սկսում ծերանալ կինը
LifestyleԳիտնականների կատարած վերջին հետազոտությունները փաստում են այն մասին, որ կինը սկսում է ծերանալ մինչև 30 տարեկան դառնալը։ Կատարված մի շարք գիտական հետազոտությունների համաձայն, մարդու մտավոր կարողություններն ու հոգեկան առողջությունը իրենց գագաթնակետին են հասնում 22 տարեկանում, իսկ սկսում են պակասել 27 տարեկանից։
Գիտնականները 7 տարի շարունակ իրենց հետազոտության տակ են վերցրել 18-ից 60 տարեկան 2000 կնոջ և տղամարդու։
Հետազոտություններին մասնակցել են բացառապես առողջ և կիրթ մարդիկ։ Փորձի ընթացքում նրանք լուծել են տարբեր տեսողական գլուխկոտրուկներ, վերարտադրել թվերի, խոսքերի հաջորդականությունը, մանրամասնորեն վերապատմել լսած պատմությունները և այլն։ Նման թեստերը հաճախակի օգտագործվում են հոգեկան հիվանդությունների դիագնոստիկայի համար:
Նյութը հրապարակման պատաստեց Orer.am-ը: