Yerevan, 17.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Իրենց համար սարսափելի բան է դարձել հայ ժողովրդի հոգեբանական անկախացումը

Interview

Լragir.am-ը գրում է.

Մեր զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

 

 Պարոն Շիրինյան, Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանին առաջարկել է ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալ, որպեսզի լուծվի հայկական վարորդական իրավունքի վկայականների խնդիրը Ռուսաստանում։ Ինչպե՞ս եք գնահատում նման առաջարկը, երբ փորձ է արվում ինչ-որ բան պարտադրել Հայաստանին։

 

Դա ռուսական քաղաքականության դրսևորումն է, այդտեղ որևէ նորություն կամ զարմանալի բան չկա։ Իրենք արդեն վաղուց գիտեն, որ եթե որևէ ժողովրդի լեզվի միջոցով չես կարողանում թափանցել տվյալ ժողովրդի ուղեղ, ուրեմն արդյունք չես ունենա, հատկապես, որ դու գրավիչ չես առանձնապես տվյալ ժողովրդի համար։ Երկրորդ՝ դա դեռևս հին ժամանակներից եկող բան է՝ հայ ժողովրդին ներկայանալով որպես ջերմ բարեկամ, մշակութային ինքնությունից զրկել, ինչը աղետալի է։ Այսօր ինձ թվում է դրանք իրենց քաղաքականության արդյունքում շատ են վախենում Հայաստանի քաղաքական կողմնորոշման փոփոխությունից, դրա համար այդ հարցերն առաջ են բերում։ Մանավանդ ապրիլյան պատերազմից հետո, երբ ակնհայտ տեսան, որ կարող է և Հայաստանում հինգերորդ շարասյուն ունեն, կարող է այդ շարասյան վրա վստահ են, բայց նոր, երիտասարդ զանգվածը անմնացորդ նվիրվել է իր պետականության ու հայրենիքին։ Սա չափազանց կարևոր հոգեբանական ակտ է։ Նրանց համար սարսափելի բան է դարձել հայ ժողովրդի հոգեբանական անկախացումը։

 

Ես նաև առաջարկ ունեմ, որ քանի որ հայոց լեզուն որպես հնագույն քաղաքակրթություն և մշակույթ ներկայացնող ժողովրդի լեզու, շատ ավելին է, քան ռուսերենը, կարելի է ընդունել որպես ԵՏՄ-ի պետական լեզու։ Նախ հայերենը բոլոր կարողություններն ունի ծավալվելու, դրսևորվելու համար, նաև կա կադրերի ահռելի զանգված՝ Մագադանից մինչև Աստրախան ու Սանկտ Պետերբուրգ, որը կարող է ուսուցչական կադրերով ապահովել։ Նաև որպես մի ժողովուրդ ու պետություն, որը ունի տարածվածություն, բայց գերիշխանական, կայսերական որևէ ակնկալիք չունի։ Այդ իմաստով, դա մեր առավելությունն է։ Դրա համար կարելի է առաջարկել հայոց լեզուն ընդունել ԵՏՄ տարածքի պետությունների համար որպես ընդհանուր մի լեզու։ Ի դեպ, 1970-ական թվականներին ՄԱԿ-ի հանձնաժողովներից մեկում քննարկվել է հայոց լեզուն որպես միջազգային լեզուներից մեկը օգտագործելու հարցը, և ԽՍՀՄ-ն էր դրան դեմ դուրս եկել։

 

Մշակութային, լեզվական ու կադրային որևէ խնդիր չկա, որպեսզի հայոց լեզուն դառնա ընդհանուր օգտագործման լեզու ԵՏՄ տարածքում։

 

Իսկ Վոլոդինի առաջարկի վերաբերյալ պետք է ամբողջ ժողովուրդը զանգվածաբան բողոքի, իշխանությունը պետք է իմանա, որ նման ոտնձգությունից հետո ժողովուրդն իրավունք ունի ապստամբելու։ Ոչ մի այլ լեզու Հայաստանում չի կարող լինել պետական կամ պաշտոնական, բացի հայոց լեզվից։ Հայերենից հետո երկրորդ սանդղակը դատարկ է, երրորդը կարող է անգլերենը լինել, չորրորդը նոր ռուսերենը։ Աշխարհում գիտատեխնիկական, հասարակագիտական նորագույն միտքը ստեղծվում է անգլերենով։

 

Իսկ ինչպե՞ս եք գնահատում, որ ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջարկել է դուրս գալ ԵՏՄ-ից։

 

Ինձ թվում է՝ Ազգային ժողովը, եթե պետականաշինության բարձունքի վրա է գտնվում, պետք է մի հանձնաժողով ստեղծի և նորից մանրամասն քննի Ռուսաստանի հետ պայմանագրային փաթեթի բոլոր ծակուծուկերը՝ Հայաստանի պետական շահերը սպասարկելու նպատակով։ Ամբողջը պետք է քննվի, թե ինչ պայմանագրեր են, մենք դրանից օգուտ ունենք, թե չունենք։ Օրինակ՝ իմ կարծիքով, ռուսների այս քայլերը ցույց են տալիս, որ Հայաստանի ազգային տարածքը իրենց համար ունի բացառիկ արժեք, ինչը մենք չենք հասկանում։ Դրանից է, որ նրանք վախենում են կորցնել Հայաստանը ու ամեն անգամ մի նոր ճնշման ձև են որոնում։ Դրա համար բոլոր փաստաթղթերը պետք է վերանայել, հատկապես Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից սկսած, այնտեղ են ակունքները։ Մենք մի բան պետք է ասենք, որ Հայաստանն ինքը եվրոպական մշակույթ և քաղաքակրթություն ունեցող պետություն ու ժողովուրդ է և չի կարող այդ պորտալարից կտրվել։ Հայաստանի և Եվրոպայի միջև այս կապը փոխադարձ է եղել միշտ, դարերով։ Իսկ ռուսները թող իրենց համար որոշեն, ուզում են թող ղազախների հետ միանան, ուզում է՝ ույղուրների։ Այս փուլը պետք է դիտվի որպես 4-րդ հանրապետության հիմնադրում, սա լավագույն առիթն է դրա համար։ Դա նշանակում է իրական անկախություն՝ իրական Հայաստանով, որը նորից պետական կառույցը վերականգնելու խնդիր ունի։

 

Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը շարունակում է Ադրբեջանին նոր զինատեսակներով զինելու քաղաքականությունը, իսկ Հայաստանում դրա դեմ կարծես կոշտ դիմադրություն չկա։ Շարմազանովն ասել է, որ այդ զենքը մեր դեմ չի կրակում, երբ կկրակի, այդ ժամանակ գնահատական կտանք։

 

Ինչպե՞ս թե չի կրակել, ապրիլին այդ մարդիկ չե՞ն տեսել, թե ինչ զենքերով էին մեզ վրա կրակում։ Կարո՞ղ է ապրիլին լուսնի վրա էին կրակում։ Բայց այստեղ մի հարց էլ կա, մենք պետք է Իրանին ոտքի հանենք։ Ես օրինակ, ենթադրում եմ, որ այն զինվածության չափը, որ Ադրբեջանն իրականացնում է զինվելու իմաստով, Հայաստանի համար բավարար է ու մի քիչ էլ շատ է։ Ըստ երևույթին՝ Ադրբեջանը զինվում է նաև Իրանի դեմ։ Դա շատ կարևոր է Իրանի հետ մեր դաշնակցային հարաբերությունների համար, երկրորդ, դրա մեջ այլ խնդիրներ են առաջանում։ Տեսեք, Ռուսաստանն Ադրբեջանին զինում է, այստեղ համատեղ զորախումբ է ստեղծում, որ ինքն իր դեմ կռվի։ Սա կարծես ֆոկուս է, չէ՞։

 

Դրա համար, կարծում եմ, որ եթե մենք ունենանք անկախ Ազգային ժողով, պետք է Արցախի հետ դաշնային պետության ստեղծման գործընթաց սկսել։ Սա նշանակում է, որ Հայաստանի բոլոր լիազորությունները, ինքնիշխանությունը որպես  նոր պետականություն, կտարածվի նաև Արցախի վրա։ Այս պայմաններում Ռուսաստանը օրենսդրորեն մեր դեմ ոչինչ չի կարող ասել, որովհետև մենք նախադեպ ունենք։ Երբ Ղրիմը միացվեց Ռուսաստանին, իրենց ասելով մայր հայրենիք վերադարձավ, մենք ոչ մի առարկություն չարեցինք, և Ռուսաստանն ընդունեցինք Ղրիմի հետ միասին։ Հիմա ես առաջակում եմ այդ համատեղ հայկական դաշնային պետության ստեղծումը, և Ղրիմի նախադեպով Ռուսաստանը ոչինչ չունի ասելու, հետևաբար իր դաշնակցային պարտավորությունները պարտավոր է կատարել նոր Հայաստանի հանդեպ։ Մենք մեր շահերը պետք է պաշտպանենք։

 

Այստեղ մնում է միայն Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցի մի հարցը՝ մենք Ռուսաստանին դե՞մ ենք, թե կողմ։ Մենք Ռուսաստանից պահանջում ենք մեր շահերը չոտնահարել և ուզում ենք իրական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների ձևավորում։ Եթե Ռուսաստանը չի ուզի, արդեն ինքը գիտի, մենք էլ կմտածենք, թե ինչ անենք։ Իմ ասածները բոլորը միջազգային օրենսդրության սահմաններում է։ Եթե Ռուսաստանը դա չի ուզի, թող ինքը կողմնորոշվի, թող վերադառնա տուն։ Մենք պետք է հասկանանք, որ Հայաստանի տարածքի գնահատականը և մեր ժողովրդի արժեքը համաշխարհային իմաստով նրա աչքին շատ է մեծանում։

 

Իսկ վարորդական իրավունքների հարցով էլ ասեմ հետևյալը. վերադարձեք տուն, շատ էլ լավ են անում, վերադարձեք հայրենիք և մեզ հետ միասին պայքարեք արժանապատիվ պետություն ստեղծելու  համար և ապրեք հանգիստ։

 

Այս առումով Հայաստանը պետք է քննի նաև ռուսական վարորդական իրավունքները Հայաստանի տարածքում անցնելու հարցը, կրթական համակարգի վիճակը և նաև Ռուսաստանից թոշակ ստանալու խնդիրը, ում ինչ է տալիս և ինչի է տալիս։

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ

Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable