Ֆրանսիան հաստատել է «նորմանդական քառյակի» հեռախոսային բանակցությունները
International newsՖրանսիայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները հեռախոսազրույց կունենան Դոնբասում տիրող իրավիճակը քննարկելու համար: Այս մասին գայտնում է Gazeta.ru-ն` մեջբերելով Ելիսեյան պալատի հաղորդագրությունը:
Ֆրանսիայի նախագահի վարչակազմի հայտարարության մեջ նշվում է, որ Էմանուել Մակրոնը կզանգահարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Հաղորդվում է, որ «նորմանդական ձևաչափով» հեռախոսազրույցը նախատեսված է 11:00-ին (երևանյան ժամանակով` 13:00-ին):
Նախօրեին Պորոշենկոն հայտնել էր, որ «նորմանդական քառյակի» միջև հեռախոսային բանակցությունները նախատեսվում է իրականացնել հուլիսի 24-ին: