Հայաստանի հեծանվորդներն ավարտել են մրցելույթները Պորտուգալիայում
SportՊորտուգալիայի Անադիա քաղաքում ընթացող հեծանվասպորտի մինչև 19 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հեծանվորդներն ավարտել են մրցելույթները:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Նախօրեին Ռոբերտ Խաչատրյանն (Մ 19) օմնիում մրցաձևում զբաղեցրել էր 19-րդ տեղը, իսկ երեկ Խմբակային վազքում (միավորներով) եզրագիծը հատել էր 8-րդը:
Մ 23 տարեկանների պայքարում Էդգար Ստեփանյանն օմնիումում երեկ ուշ երեկոյան մրցելույթներն ավարտել է 17-րդ արդյունքով: