Ինչ կլինի ձեր օրգանիզմի հետ, եթե օրական մի քանի հատ ծիրան ուտեք․ ծիրանի անփոխարինելի հատկությունները
LifestyleՁեզ ենք ներկայացնում ծիրանի օգտակար հատկությունները:
Ծիրանի կալորիականությունը շատ փոքր է՝ 42 կիլոկալորիա 100 գրամում, չի գիրացնում: Բայց ծիրանի չրի կալորիականությունը 232 կիլոկալորիա է 100 գրամում:
Ծիրանը պարունակում է շաքար, ինուլին, կիտրոնաթթու, գինեթթու, խնձորաթթու, В խմբի, С, Н, Е, Р, А վիտամիններ, երկաթ, կալիում, մագնեզիում, ֆոսֆոր:
Ծիրանի պարբերական օգտագործումը կօգնի կանխել վահանագեղձի հիվանդությունները: Ծիրանի բաղադրիչ պեկտինը կօգնի տոքսինները և շլակները դուրս բերել օրգանիզմից:
Ծիրանը հատկապես օգտակար է սրտանոթային համակարգի, երիկամների հիվանդությունների և ճարպակալման դեպքում:
Ծիրանն օգնում է լավացնել հիշողությունը, բարձրացնում է ուղեղի ակտիվությունը:
Ծիրանի կոմպոտը լուծողական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա:
Ծիրանն օգտակար է հիպովիտամինոզի դեպքում. Վատ սննդի պատճառով վիտամինների պակասի դեպքում այն նորմալացնում է մարսողությունը և նյութափոխանակությունը:
Ծիրանը պարունակում է շատ ֆոսֆոր և մագնեզիում, որոնք լավացնում են հիշողությունը:
Ինչպես թարմ, այնպես էլ չոր ծիրանը լուծողական ազդեցություն ունի: Ծիրանի հյութը նորմալացնում է ստամոքսի թթվայնությունը:
А վիտամինի շնորհիվ ծիրանը լավացնում է տեսողությունը, մաշկի վիճակը: