Թուրքիայի վարչապետը սխալների վերանայման կոչ է արել Իսրայելին
International newsԹուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը կոչ է հղել Իսրայելի իշխանություններին հետ կանգնել կատարած սխալից ու չսահմանափակել Երուսաղեմի մուսուլմանների իրավունքը՝ այցելելու իրենց սրբավայրեր։ Յըլդըրըմը նշել է, որ Թուրքիան Իսրայելից ակնկալում է ողջամիտ քաղաքականություն ու սխալների վերանայում: Այս մասին հայտնում է haberler.com-ը։ Վարչապետը նաև դատապարտել է օրեր առաջ Թուրքիայի հրեական համայնքի վրա ազգայնականների իրականացրած հարձակումն ու իր քաղաքացիներին հանդուրժողականության կոչ արել։