Իսլանդիայի ափերին հայտնաբերել են 4 տոննա ոսկի տեղափոխող նացիստական նավը
International newsԲրիտանական Advanced Marine Services ընկերության ջրասույզները 4 տոննա նացիստական ոսկի են հայտնաբերել Իսլանդիայի ափերին խորտակված նավում:
Ինչպես փոխանցում է Daily Mail-ը, ջրասույզներն ուսումնասիրել են 1939-ին խորտակված SS Minden գերմանական բեռնատար նավը և 4 տոննա ոսկի են հայտնաբերել, որը նացիստները կարող էին վերցնել Հարավային Ամերիկայի բանկերից:
Նախնական գնահատումներով` ոսկու արժեքը կազմում է 100 մլն դոլար: Հայտնի է, որ ոսկին տեղափոխող նավը 1939-ին Բրազիլիայից ուղևորվելիս է եղել Գերմանիա: Խորտակման մասին հրամանը տվել է անձամբ Ադոլֆ Հիտլերը, երբ պարզվել է, որ բրիտանական նավատորմը հայտնաբերել է նավը և կարող է գրավել այն:
Միևնույն ժամանակ նշվում է, որ Իսլանդիայի առափնյա ծառայությունը սուզորդներին մեղադրել է առանց իշխանությունների թույլտվության պեղումներ անելու մեջ: Բրիտանական կողմը թույլտվություն է խնդրել նավում անցք բացելու` ոսկով լի արկղը դուրս բերելու համար: