Ջասթին Բիբերին «բռնացրել» են նոր ընկերուհու հետ
LifestyleՋասթին Բիբերին «բռնացրել» են նոր ընկերուհու հետ:

Հայտնի երգչին պապարացիները նկատել են Հոլիվուդ Հիլսում, որտեղ նա զբոսնել է Ադրիանա Միշելի հետ:

23-ամյա երգիչը Nike-ից սիրելի կիսատաբատով զբոսնել է մոդելի հետ:

Ի դեպ, Բիբերի ձեռքին մատիտ է եղել եւ, աղբյուրների հաղորդմամբ, նա անընդհատ ինչ-որ բան է գրառել:
Հիշեցնենք, որ օրերս Ջասթին Բիբերի մուտքը Չինաստան արգելվել է: Երգչին չեն թողնի երկիր մտնել խուլիգանի իմիջի պատճառով:

Պեկինի մշակույթի քաղաքային բյուրոյում նշել են, որ չնայած Բիբերը տաղանդավոր երգիչ է, միաժամանակ «ոչ միանշանական երիտասարդ օտար կատարող է», որը բազմիցս «վատ պահվածք» է դրսեւորել եւ խնդիրներ է ունեցել օրենքի հետ թմրանյութերի եւ ալկոհոլի պատճառով:
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Splash-ի