Ռոբ Քարդաշյանի նախկին ընկերուհին 400 հազար դոլարով Ferrari 488 Spider է գնել (ֆոտո/վիդեո)
LifestyleՔիմ Քարդաշյանի եղբոր նախկին ընկերուհին՝ Բլեք Չայնան, 400 հազար դոլարով 2017 թվականի Ferrari 488 Spider է գնել:

Ինչպես գիտենք, երբ Չայնան երեք օրվա ընթացքում Ռոբին դավաճանեց երեք տարբեր տղամարդկանց հետ, Ռոբ Քարդաշյանը նրանից վերցրեց իր նվիրած Ferrari-ն եւ Lamborghini-ն:
Բայց Չայնային կոտրելը հեշտ չէ: Մերկապարուհին Instagram-ում նոր ավտոմեքենայի լուսանկարն ու տեսանյութն է հրապարակել: Հավանաբար, Չայնան հիմա ինչ-որ բան է ապացուցում իրեն ու երկրպագուների հսկայական բանակին:

Չայնան մեքենա է նստել երեխաների՝ Քինգ Կաիրոյի (Tyga-ից որդու) եւ Դրիմ Ռընեի (Ռոբից դստեր) հետ: