Turkish Airlines-ի ինքնաթիռը վայրէջք է կատարել Ալժիրում՝ ռումբի մասին հաղորդագրության պատճառով
International newsՍտամբուլից Կասաբլանկա ուղևորվող Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք է կատարել Ալժիրի միջազգային օդանավակայանում՝ ռումբի մասին հաղորդագրությունից հետո: Այդ մասին Algeria Press Service գործակալությանը հայտնել է օդանավակայանի ներկայացուցիչը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Գործակալության տվյալներով՝ ինքնաթիռի անձնակազմը որոշում է կայացրել արտակարգ վայրէջք կատարել մոտակա օդանավակայանում՝ ռումբի մասին հաղորդագրությունը ստուգելու համար: Վայրէջքից հետո բոլոր ուղևորները տարհանվել են, իրականացվել է ինքնաթիռի ստուգում:
Ինքնաթիռում անցկացված ստուգումների արդյունքում ոչ մի պայթուցիկ չի հայտնաբերվել: