Ամուսնությունը` բազմաթիվ հիվանդություններից պաշպանող բացառիկ օգտակար միջոց
LifestyleԲրիտանացի գիտնականները երկար ուսումնասիրություններից հետո եկել են այն եզրահանգման, որ ամուսնությունը միանշանակ դրական ազդեցություն ունի առողջության վրա: Ըստ գիտնականների` այն բարձրացնում է ապրելու շանսերը սրտի հիվանդությունների ռիսկի հիմնական գործոններից մեկի` բարձր խոլեստերինի առկայության դեպքում։
Այս հանգամանքը հիմնականում բացատրվում է նրանով, որ սիրող ամուսինը միշտ ստիպում է, որ դուք ավելի լավ հոգ տանեք ձեր մասին, նշում են գիտնականները՝ սրտանոթային հիվանդությունների բրիտանական ընկերության խորհրդաժողովում ներկայացնելով ուսումնասիրության արդյունքները:
Ավելի վաղ գիտնականները բազմաթիվ ուսումնասիրություննեից հետո հայտարարել էին, որ ամուսնությունը մեծացնում է ապրելու շանսերը սրտի տագնապի դեպքում: Նրանք պնդում են, որ ամուսնությունը նպաստում է, որ մարդը զերծ մնա ռիսկային այնպիսի գործոնների վտանգից, ինչպիսիք են օրինակ խոլեստերինը, բարձր ճնշումը կամ շաքարախտը։
Հերթական փորձաքննությանը մասնակցել են գրեթե մեկ միլիոն բրիտանացիներ, որոնց մոտ եղել են առողջության հետ կապված այդ խնդիրները: Գիտնականները հայտնաբերել են, որ մինչեւ 14-ամյա հետազոտության վերջը խոլեստերինի բարձր մակարդակով մոտավորապես 50, 60 եւ 70 տարեկան կանանց ու տղամարդկանց ապրելու շանսերը 16 տոկոսով բարձր են եղել, եթե նրանք ամուսնացած են եղել:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: