Յուղոտ ձուկն այդքան էլ օգտակար չէ
LifestyleԳիտնականների անցկացրած վերջին հետազոտությունները հաստատում են այն փաստը, որ յուղոտ ձուկը և Omega 3 -ը չեն փրկում սրտի նոպայից և կաթվածից։
Նախկինում սրտի հիվանդությամբ տառապող հիվանդներին խորհուրդ էր տրվում շաբաթական 2-3 բաժին ձուկ ուտել․ ծովատառեխ, սկումբրիա, սարդինա։ Բայց այժմ հնարավոր է, որ բժիշկները բացառեն այդ խորհուրդները։
Այժմ քննարկման համար նոր ուղղություններ են բացվում: Ըստ փորձագետների, նման սննդակարգը չի պաշտպանում սրտային նոպայից և կաթվածից։ Այժմ հասանելի են ավելի արդյունավետ բուժման նոր մեթոդներ և կանխարգելիչ թերապիա։
Հակառակ այս եզրակացություններին, ձուկն օգտակար է և մարդիկ պետք է պահեն ձկնային դիետա։ Փորձագետները նշում են, որ երկրորդ ինֆարկտի վտանգը շատ բարձր է, եթե մեկ անգամ արդեն եղել է։
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: