2019թ. մարտին Մեծ Բրիտանիան նոր միգրացիոն համակարգ կներդնի
International news2019 թվականի մարտին Մեծ Բրիտանիան նոր միգրացիոն համակարգ կներդնի։ Այս քայլը պայմանավորված է ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանափակմամբ՝ կապված Միացյալ Թագավորութան՝ Եվրամիության կազմից դուրս գալու հետ, հաղորդում է BBC-ն։
Մեծ Բրիտանիայի միգրացիայի հարցերի նախարար Բրենդոն Լյուիսը հայտարարել է, որ կառավարությունը հանձնարարել է մանրամասն վերլուծել ԵՄ-ի երկրներից ներգաղթյալներից ստացվող եկամուտներն ու ծախսերը։
Հետազոտությունը պետք է ավարտվի 2018 թվականի սեպտեմբերին, Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ի կազմից դուրս գալու նախատեսված ժամկետից 6 ամիս առաջ։