Ստամբուլին սպառնում է երկրորդ ջրհեղեղը. խոշոր կարկուտի պատճառով մարդիկ են տուժել
International newsԹուրքիայի ամենախոշոր քաղաք Ստամբուլը կրկին տուժել է եղանակային արտակարգ պայմանների պատճառով՝ հորդառատ անձրևի ու աննախադեպ խոշոր կարկուտի պատճառով տուժել են քաղաքացիներ, այս մասին հայտնում է թուրքական «Էվրենսել» պարբերականը։
Սպասվում է, որ Ստամբուլի արևմտյան հատվածում սկսված ինտենսիվ տեղումները է՛լ ավելի մեծ թափ կհավաքեն, փորձագետները զգուշացրել են նոր ջրհեղեղի առկա վտանգի մասին և խնդրել քաղաքացիներին դուրս չգալ տներից։
Բացի այդ՝ 18 մլն բնակչությամբ քաղաքում կրկին կաթվածահար է եղել երթևեությունը, դադարեցվել է մետրոյի աշխատանքը, փակվել է «Ավրասյա» թունելը։ Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում հետաձգվել են հարյուրավոր չվերթներ։
Հիշեցնենք,որ օրեր առաջ ինտենսիվ անձրևների պատճառով Ստամբուլում լուրջ վնասներ են կրել շենքերի նկուղային հարկերը, և ստորգետնյա կայանատեղիներն ու թունելները, ջուրը լցվել է անգամ մետրո, որի աշխատանքը դադարեցվել էր: Ստամբուլի տեղական ինքնակառավարման իշխանությունները քաղաքը պատուհասած ջրհեղեղի պատճառով քաղաքում արտակարգ իրավիճակ էին հայտարարել։