Ադրբեջանն օդուժի համար Պակիստանից ձեռք է բերել 10 ուսումնամարզական ինքնաթիռ
International newsԱդրբեջանը երկրի ռազմաօդային ուժերի համար Պակիստանից ձեռք է բերել 10 հատ Super Mushshak ուսումնամարզական ինքնաթիռ: Այդ մասին հայտարարել են Պակիստանի ռազմաօդային ուժերը, գրում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:
Հաղորդվում է, որ հինգշաբթի Ադրբեջանում կայացած ինքնաթիռների ձեռքբերման մասին համաձայնագրի ստորագրման արարողությանը մասնակցել են Պակիստանի ավիացիայի մարշալ Արշադ Մալիկը և Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրմանատար Ռամիզ Թախիրովը:
Համաձայնագիրը նախատեսում է նաև Ադրբեջանի ռազմաօդային ուժերին տեխնիկական աջակցության տրամադրում և վերապատրաստում:
Նշվում է, որ ուսումնամարզական ինքնաթիռների ձեռքբերման մասին համաձայնագիր են արդեն ստորագրել Թուրքիան, Նիգերիան և Քաթարը: Super Mushshak ինքնաթիռներ արդեն գնել են Սաուդյան Արաբիան, Օմանը, Իրանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը: