Բրաուդերը Պուտինին անվանել է աշխարհի ամենահարուստ մարդը
International newsԲրիտանական Hermitage Capital ներդրումային հիմնադրամի ղեկավար Ուիլյամ Բրաուդերը, ԱՄՆ սենատի իրավաբանական հանձնաժողովում ցուցմունք տալիս, որը հետաքննում է նաեւ նախագահական ընտրություներին Ռուսաստանի ենթադրյալ միջամտությունը, Վլադիմիր Պուտինին անվանել է աշխարհի ամենահարուստ մարդը։ Այս մասին հաղորդում է «Դոժդ»-ը՝ վկայակոչելով CNS News-ը։
«Վլադիմիր Պուտինին ես համարոմ եմ աշխարհի ամենահարուստ մարդը։ Ես կարծում եմ, որ նրա կարողությունը շուրջ 200 մլրդ դոլար է։ Այդ գումարները պահվում են ամբողջ աշխարհում, այդ թվում նաեւ՝ ամերիկյան բանկերում», -ասել է Բրաուդերը։
Բրաուդերը նաեւ ընդգծել է, որ Պուտինի նկատմամբ եւս կարող է գործել Մագնիտսկու օրենքը, որն ԱՄՆ սենատն ընդունել է 2012 թվականին։
Washington Examiner-ը նշել է, որ ըստ Բրաուդերի, Վլադիմիր Պուտինը թավջութակահար Սերգեյ Ռոլդուգինի օֆշորային ընկերության միջոցով նախատեսում էր ստանալ 230 մլն դոլարը, որի մասին խոսում էր Սերգեյ Մագնիտսկին։