Ժան Աբրահամյանը` «Նվագախմբի երեխաները» հեռուստանախագծում իր առաջին փորձի և սիրահարվածության մասին. Tert.am Life
LifestyleTert.am Life-ը գրում է.
Ժան Աբրահամյանը մասնագիտությամբ պարող է։ 5 տարեկանից պարում է և մասնակցել է մի շարք մրցույթների ու հաղթել։ Սովորում է Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջի դերասանական բաժնի երրորդ կուրսում։ Բացի պարից, դերասանական ոլորտից սիրում նաև երգել։ Ժանը նկարահանվում է «Նվագախմբի երեխաները» մյուզիքլում։ Tert.am Life–ի հետ զրույցում Ժանը պատմեց, որ սա իր առաջին հեռուստատեսային փորձն է։
«Նախագծի մասին իմացել եմ, երբ քասթինգ էր հայտարարված։ Պարից բացի խաղում եմ նաև KBH-ի հայաստանյան դպրոցական լիգայում։ Թիմակից ընկերներիս հետ որոշեցինք մասնակցել, և արդյունքում ստացվեց այնպես, որ ես ընտրվեցի։ Շատ ուրախ եմ, որ աշխատում եմ նման մարդկանց հետ։ Այստեղ ես շատ ընկերներ եմ ձեռք բերել և դերասանական ոլորտի մասին շատ բաներ սովորել»,– ասաց Ժանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: