Համբուրգում զինված տղամարդը հարձակվել է սուպերմարկետի հաճախորդների վրա, կան զոհ և վիրավորներ
International newsԳերմանիայի Համբուրգ քաղաքում անհայտ տղամարդը դանակով հարձակվել է սուպերմարկետի հաճախորդների վրա, այս մասին հայտնում է Համբուրգի ոստիկանության Twitter-յան պաշտոնական էջը։
Հայտնի է, որ մեկ մարդ զոհվել է, տուժածների հստակ թիվը առայժմ մնում է անհայտ։
Իրավապահ մարմիններին հաջողվել է ձերբակալել կասկածյալին։ Bild պարբերականի փոխանցմամբ՝ ոստիկանները փնտրում են ևս մեկ կասկածյալի, ով կարող էր լինել զինված տղամարդու հանցակիցը։
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։