Զարմանալի է, բայց հենց այսպիսի տղամարդիկ են դուր գալիս կանանց
LifestyleInforming-ի հաղորդմամբ, Քորնելի համալսարանի աշխատակիցները հանդես են եկել զարմանալի հայտարարությամբ. կանանց ավելի շատ են դուր գալիս շատակեր տղամարդիկ, այլ ոչ թե նրանք, ովքեր ավելի քիչ ու համեստ են սնվում:
Գիտնականների կատարած հետազոտությանը 20 կամավոր ուսանող է մասնակցել, որոնց 3 խմբի են բաժանել եւ առաջարկել մրցել հավի թեւ ուտելով: Նրանք խոստացել են հաղթողին մեդալով պարգեւատրել:
Նրանք առաջին խմբի անդամների ժամանակը սահմանափակել են, երկրորդ խմբի անդամները թեւերը կերել են անմիջապես հանդիսատեսի ներկայությամբ, իսկ երրորդ խմբի անդամները՝ միայնության մեջ: Արդյունքում հաղթել են երկրորդ խմբում ընդգրկվածները:
Գիտնականները նաև կարծում են, որ տղամարդիկ ենթագիտակցորեն համոզված են, որ կանանց շատակեր տղամարդիկ են դուր գալիս: Հետազոտության շրջանակում անցկացված հարցումը եւս ապացուցել է, որ մրցույթում հաղթողներին հարցվածները ավելի առնական եւ արդյունավետ են համարում:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: