ԻՊ֊ի դեմ պայքարի միջազգային կոալիցիայում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը Թուրքիային մեղադրել է Ալ Քաիդային աջակցելու համար
International news«Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի միջազգային կոալիցիայում հատուկ ներկայացուցիչ Բրեթ ՄքԳարքը «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ուշադրություն է հրավիրել թուրք֊սիրիական սահմանի վրա Ալ Քաիդա ահաբեկչական խմբավորման գրոհայինների պարբերական կուտակումների վրա և ափսոսանք հայտնել, որ Թուրքիան հակաահաբեկչական պայքարում երբեմն «գլուխն այլ կողմ է շրջում»:
«Այն դեպքում, երբ տասնյակ հազարավոր զինյալներ ու զենք այդ տարածքից մտնում է Սիրիա, մեր որոշ գործընկերները երեսն այլ կողմ են դարձնում և դա լավագույն ընտրությունը չէ նրանց կողմից: Ալ Քաիդան շատ է օգտվել դրանից», ֊ ասել է ամերիկացի պաշտոնյան:
Նա նաև շեշտել է, որ խնդիրն անպայման կքննարկվի թուրք գործընկերների հետ:
Խոսելով Ալ Քաիդայի առաջնորդ Այման ալ Զավահիրիի՝ Սիրիայի Իդլիբի նահանգ անցնելու մասին, ՄքԳարքը կրկին ակնարկել է Թուրքիայի մասին․ «Ինչպես է անցել, ինչպես է հասել այնտեղ, սա ինչպես է կատարվում: Ալ Քայիդայի կուտակումները սահմանին և՛ Թուրքիայի, և՛ ԱՄՆ֊ի համար խնդիր են»: