Բրիտանական իշխանությունները քաղաքացիությունից զրկել են 150 ենթադրյալ ծայրահեղականների
International newsԲրիտանիայում քաղաքացիությունից զրկել են ավելի քան 150 ենթադրյալ ծայրահեղականների, որոնք մեկնել էին երկրից, ու արգելել են նրանց վերադարձը Միացյալ Թագավորության տարածք։ Այս մասին հայտնում է Sunday Times-ը։
Հիմնականում բրիտանական հպատակությունից զրկում են նրանց, ովքեր մեկնել են մարտնչելու ԻՊ կողմից, նաեւ այն աղջիկներին, ովքեր Սիրիա են մեկնել՝ զինյալների հետ ամուսնանալու։
Տարեսկզբից մինչեւ հիմա ավելի քան 40 անձնագիր է չեղարկվել ։Այդ բոլոր անձիք պահպանել են մեկ այլ երկրի քաղաքացիություն։
Հետախուզական ծառայություններում հայտնել են, որ Լոնդոնը կարող է քաղաքացիությունից զրկել Մանչեսթերի մարզադաշտում ահաբեկչություն իրականացնող Սալման Աբեդիի հորն ու եղբորը, բայց առավել նախընտրելի տարբերակը կլիներ նրանց արտահանձնումը Մեծ Բրիտանիային։ Հիմա նրանք կալանավորված են Լիբիայում։