Ճապոնիայում ձախողվել է մասնավոր հրթիռի առաջին փորձարկումը
International newsՃապոնիայում ձախողվել է Interstellar Technologies մասնավոր ընկերության ստեղծած առաջին հրթիռի արձակումը։ Այս մասին հայտնել են մշակողները իրենց պաշտոնական Twitter-ում։
Պարզաբանում են, որ արձակումից անմիջապես հետո սկսվել են տերեմետրիայի ստացման խնդիրներ, ինչի հետեւանքով որոշվել է կանգնեցնել շարժիչը։
Ըստ Kyodo գործակալության, հրթիռն ընկել է Խաղաղ օվկիանոսում ՝ Տաիկի քաղաքից մի քանի տասնյակ կմ հեռավորության վրա։ Այս պահին որեւէ վնաս չի գրանցվել։
Հրթիռի արձակումը մի քանի անգամ հետաձգվել էր այդ օրը՝ մարտկոցներից մեկի ու վառելիքային համակարգի հետ կապված տեխնիկական խնդիրների պատճառով, նաեւ անվտանգության լրացուցիչ ստուգումների պատճառով։ ՄՕՄՕ անվանումով հրթիռի երկարությունը ընդամենը 10 մ է, իսկ տրամագիծը՝ 50 սմ, քաշն էլ մոտ մեկ տոննա։
Ծրագրվում էր, որ այն պետք է բարձրանա մոտ 100 կմ։
Որոշ գնահատականներով նախագծի արժեքը չի գերազանցում 50 մլն իենը։ Այդ նախագծի հաշվին Interstellar Technologies-ում հույս ունեն բեկում մտցնել տիեզերական կոմպակտ հրթիռների արտադրության մեջ, որոնք նախատեսված են գերփոքր արբանյակները ուղեծիր ուղարկելու համար։