Ավստրալիայի վարչապետը հայտարարել է օդանավում կանխված ահաբեկչության մասին
International newsԱվստրալիայի վարչապետ Մալքոլմ Թերնբուլը հայտարարել է օդանավում կանխված ահաբեկչության մասին՝ մանրամասնելով, որ խոշոր հակաահաբեկչական օպերացիան իրականացվել է երեկ գիշերը՝ Սիդնեյում:
«Կարող եմ զեկուցել, որ անցած գիշեր իրականացվել է խոշոր հակաահաբեկչական օպերացիա, որի նպատակն էր կանխել ինքնաթիռի ոչնչացմանն ուղղված ահաբեկչական դավադրությունը»,-մեջբերում է Reuters-ը վարչապետի խոսքը:
Թերնբուլի փոխանցմամբ՝ իրականացված գործողության շրջանակում ձերբակալվել է 4 մարդ: Ավստրալիայի բոլոր օդանավակայաններում ձեռնարկվել են անվտանգության հավելյալ միջոցառումներ:
Աղբյուրը հավելում է, որ ինքնաթիռում ծրագրված ահաբեկչության կազմակերպիչները մտադիր էին օդային փոխադրամիջոցը պայթեցնել ինքնաշեն ռումբի միջոցով: Սակայն դեռևս հայտնի չէ, թե ահաբեկչությունը որ չվերթի ժամանակ էր ծրագրվել՝ արտաքին, թե ներքին: