Թրամփ․ Ես շատ հիասթափված եմ Չինաստանից
International newsԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հիասթափված է Չինաստանի իշխանությունների անգործությունից ԿԺԴՀ-ի շուրջ ստեղծված իրավիճակում։
«Ես շատ հիասթափված եմ Չինաստանից։ Նախորդ հիմար առաջնորդները թույլ են տվել, որ Չինաստանը տարեկան հարյուրավոր միլիոն դոլարներ վաստակի առեւտրի շնորհիվ, իսկ հիմա նա ոչինչ չի անում մեզ համար Հյուսիսային Կորեայի շուրջ իրավիճակում, միայն խոսում է»,- գրել է Թրամփը իր թվիթերում։
ԱՄՆ–ն թույլ չի տա, որ դա շարունակվի, քանի որ Չինաստանը «հեշտությամբ կարող է լուծել այդ խնդիրը» հավելել է Թրամփը։
Մեկ օր առաջ Հյուսիսային Կորեան այս ամսվա մեջ երկրորդ անգամ իրականացրել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկում։
Երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտնել է, որ նոր հրթիռային փորձարկումն ապացուցում է, որ ԱՄՆ ամբողջ տարածքը հիմա գտնվում է հյուսիսկորեական հրթիռների խոցման գոտում։