Քաբուլում Իրաքի դեսպանատան մերձակայքում երկրորդ պայթյունն է որոտացել
International newsԱֆղանստանի մայրաքաղաքում Իրաքի դեսպանատան մերձակայքում երկրորդ պայթյունն է որոտացել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Tolo News-ը։
«Եվս մեկ պայթյուն է լսելի եղել մի քանի րոպե առաջ Քաբուլում՝ Իրաքի դեսպանատան մերձակայքում, Շար է Նաու շրջանում»,-ասվում է հաղորդագրությունում։ Զոհերի կամ տուժածների մասին տեղեկություն դեռ չկա։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն Քաբուլում Իրաքի դեսպանատան մերձակայքում։ Դեպքի վայրում հրաձգության ձայներ են լսելի եղել։ Reuters-ի տվյալներով՝ առաջին պայթյունի պատասխանատվություը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։