Yerevan, 04.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ի՞նչ չի կարելի ասել հորոսկոպի յուրաքանչյուր նշանի տղամարդուն

Lifestyle

Կարևոր չէ՝ Դուք իսկապես հավատում եք աստղագուշակին, թե կարծում եք, որ այն պարզապես ծիծաղելի է, հաստատ հետաքրքրությունից դրդված կարդում եք հորոսկոպ։ Իհարկե, Ձեր խնդիրն է՝ հավատալ, թե ոչ, բայց կարծիք կա, որ կենդանակերպի ամեն նշան ունի իրեն հատուկ բնավորության գծերը։ Այսօր որոշել ենք տեսնել՝որոնք են տղամարդկանց ամենագլխավոր բնավորության գծերը՝ ըստ հորոսկոպի նշանի, ու դրան համապատասխան ինչ նրանք տանել չեն կարողանում լսել։

Խոյեր

Չի կարելի ասել. «Կանենք դա, երբ հարմար գտնեմ»։

Խոյ տղամարդիկ ծնվում են առաջնորդներ։ Նրանք սիրում են պատասխանատվություն կրել, տարբեր իրավիճակներում ղեկն իրենց ձեռքը վերցնել։ Նրանք ուզում են զգալ, որ իրենց որոշումները կարևոր են։ Նրանք հաստատակամ ու վստահ են, երբ լավ տրամադրություն ունեն, իսկ երբ որևէ բան իրենց սրտով չէ, կարող են ագրեսիվ ու գոռոզ թվալ։ Այսպիսով, եթե ուզում եք երջանկացնել Խոյ տղամարդուն, պետք է հնազանդվեք նրան ու թողեք, որ հարաբերություններում գերիշխողը նա լինի։

Ցուլ

Չի կարելի ասել. «Ինձ լուրջ հարաբերություններ պետք չեն»։

Ցուլ տղամարդը կարող է ամաչկոտ ու մռայլ թվալ, բայց միայն անհրաժեշտ է գրավել նրա ուշադրությունը, ու կտեսնեք նրա մյուս կողմը։ Նրանք հիմնականում շատ հավատարիմ ու նվիրված զուգընկերներ են։ Իհարկե, Ցուլ տղամարդիկ կարող են կամակոր թվալ, հեշտ չբացվել, ու եթե մոտ են թողնում Ձեզ, ուրեմն՝ լուրջ են տրամադրված։ Այդ է պատճառը, որ նրան ասելը, թե Դուք լուրջ հարաբերություններ չեք փնտրում, կարծես ապտակ լինի նրա համար։

Երկվորյակ

Չի կարելի ասել. «Արի ռեժիմ սահմանենք»։

Երկվորյակ տղամարդիկ հիմնականում շատախոս են ու կարողանում են ընտրել ճիշտ բառեր։ Նրանք հիանալի արտահայտում են իրենց զգացմունքներն ու էմոցիաները, Ձեզ հաճոյախոսություններով են պատում ու այնպիսի բառեր են ընտրում, որ Ձեզ ստիպում է մտածել, թե Դուք աշխարհի ամենագեղեցիկ ու հիանալի մարդն եք։ Նրանք լի են էներգիայով ու արագաշարժ են, միշտ ուզում են նոր բաներ բացահայտել։ Երկվորյակը սիրում է ճանապարհորդել ու ընկնել արկածների մեջ։ Այսպիսով, զարմանալի չէ, որ որևէ սահմանված կարգի մասին խոսելը խորապես կվրդովի նրանց։

Խեցգետին

Չի կարելի ասել.  «Դու ինձ պետք չես»։

Խեցգետին տղամարդիկ սիրում են լինել սիրված, նրանց պետք է իմանալ, որ նրանք իսկապես պետք են Ձեզ։ Այս տղամարդիկ մշտապես խնդիրներ լուծելու ռեժիմի վրա են։ Նրանք ուզում են օգնել Ձեզ թե՛ մանր կենցաղային, թե՛ կյանքի լուրջ հարցերում։ Միայն այդ կերպ նրանք կարող են իրենց կարևոր զգալ։

Առյուծ

Չի կարելի ասել. «Լավ, իսկ ի՞նչ ենք անելու հետո»։

Առյուծը սիրում է լինել ուշադրության կենտրոնում։ Նրան դուր է գալիս իրենց ամրոցի արքա զգալ։ Առյուծ տղամարդն ուզում է վայելել իր կյանքի ամեն րոպեն, իսկ եթե կա մեկը, ում հետ նա կարող է կիսել այդ րոպեները, շատ ավելի լավ։ Նա սիրում է, երբ իրենով հիանում են։ Այնուամենայնիվ, եթե ներկան վայելելու փոխարեն սկսեք նրան հարցնել, թե ինչ է լինելու հետո, նա շատ կբարկանա։

Կույս

Չի կարելի ասել. «Ես վշտահար աղջիկ չեմ. ինձ պետք չէ փրկել»։

Հորոսկոպի այս նշանի տակ ծնված մարդիկ իսկական ասպետներ են։ Նրանք սպիտակ ձիով արքայազներն են։ Կույս տղամարդիկ բարի են, հոգատար, ուշադիր ու կարեկից։ Նա միշտ պատրաստ է ձեռք մեկնել Ձեզ, լինել Ձեր կողքին ամենավատ պահերին։ Նրանք սիրում են փրկել իրենց սիրելիին որևէ բանից, այնպես որ, եթե ասեք նրան, որ Դուք այն խեղճ անօգնական աղջիկը չեք, ում պետք է օգնել, նա կգնա գտնելու ուրիշին։

Կշեռք

Չի կարելի ասել. «Ես չեմ ուզում ոչինչ որոշել. կլինի՞ դու որոշես»։

Կշեռք տղամարդիկ ընդհանրապես լավ են կոնֆլիկնտներ հարթելուց ու հաշտարար լինելուց։ Նրանց հիանալի հաջողվում է պահել չեզոքություն տարբեր իրավիճակներում։ Զուգընկեր ընտրելիս Կշեռքն ուզում է գտնել իրեն հավասար մեկին, ում վրա կարող է հույս դնել։ Նա չի ուզում լուծել բոլոր խնդիրներն ու ընդունել բոլոր որոշումները, նա ուզում է կիսել դրանք 50/50։

Կարիճ

Չի կարելի ասել. «Ես այդքան փառասեր չեմ»։

Բոլորը գիտեն՝ ինչքան կրակոտ են Կարիճ տղամարդիկ։ Նրանք փայլուն սիրահարներ են, կանեն ամեն բան, որ երկուսդ էլ հաճույք ստանաք կյանքից։ կարիճները սիրում են ուժ ու հզորություն ու իրենց համարում են հզոր մարդիկ։ Այդ պատճառով էլ փնտրում են հենց այդպիսի զուգընկեր, ինչպիսին իրենք են։ Ոչինչ ավելի չի հիացնում նրանց, քան ուժեղ, անկախ ու հզոր կինը։

Աղեղնավոր

Չի կարելի ասել. «Պարզապես թող՝ ինչպես կա, այդպես էլ մնա. մեզ էքսպերիմենտներ պետք չեն»։

Աղեղնավոր տղամարդիկ դժվար են ընտելանում, նրանք չեն սիրում կապված լինել։ Նրանք սովորաբար ճանապարհորդում են ամբողջ աշխարհով, բացահայտում նոր վայրեր, փորձում նոր բաներ։ Այս տղամարդիկ սիրում են կիսվել իրենց տպավորություններով զուգընկերոջ հետ, այնպես որ, եթե Դուք չեք սիրում արկածներ ու էքսպրիմենտներ, դժվար թե կարողանաք լեզու գտնել Աղեղնավորի հետ։

Այծեղջյուր

Չի կարելի ասել. «Մենք պարզապես լավ ժամանակ ենք անցկացնում»։

Եթե երբևէ հանդիպել եք Այծեղջյուր տղամարդու հետ, ուրեմն՝ գիտեք, որ նրանք լուրջ են վերաբերվում հարաբերություններին։ Այծեղջյուրները հեշտ չեն բացվում, նրանց ժամանակ է պետք վստահելու համար։ Այնուամենայնիվ, եթե կարողանաք վաստակել նրանց վստահությությունը, ուրեմն՝ Դուք հաջողակ եք։ Նրանք կդառնան ամենահավատարիմ ու նվիրված զուգընկերը երբևէ։ Իսկ եթե Դուք լուրջ չընդունեք Ձեր հարաբերությունները ու հանդիպեք նրա հետ՝ միայն ժամանակ անցկացնելու համար, իսկապես կկոտրեք նրանց սիրտը։

Ջրհոս

Չի կարելի ասել. «Ես չեմ հասկանում քեզ»։

Ջրհոսի հետ հարաբերությունները կարծես ատրակցիոն լինեն։ Նրանք մշտապես որևէ հուզիչ բան են փնտրում։ Այս տղամարդկանց ադրենալինի հոսք է պետք։ Ձանձրալի բաներն ու սահմանված կարգը նրանց համար չեն։ Ջրհոսները կյանքի հանդեպ կրքով են լցված ու ուզում են կիսել դա իրենց զուգընկերների հետ։

Ձկներ

Չի կարելի ասել. «Հերիք է երևակայություններիդ գիրկն ընկնես, դրա փոխարեն մի բան արա»։

Ձկները խորապես զգայուն ու խոցելի մարդիկ են։ Նրանք ներդաշնակ են իրենց զգացմունքների հետ, ու դա է նրանց հիանալի զուգընկեր դարձնում։ Նրանք միշտ գիտեն՝ երբ եք Դուք վատ զգում, ու միշտ Ձեր կողքին են։ Նրանք շատ կրեատիվ մարդիկ են, շատ ժամանակ են անցկացնում՝ ամպերում սավառնելով, մտածելով ապագայի մասին։ Նրան ասելը, որ դադարի երազել, կարծես հարված լինի նրա համար, որը երկար ժամանակ ցավ կպատճառի նրան։

 
 
“Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills