Վրաստանում Սեւ ծովի ափին փոթորկային նախազգուշացումը չեղարկվել է
International newsՍեփ ծովի առափնյա շրջանում փոթորկային նախազգուշացումը չեղարկվել է, հետեւաբար, թույլատրվում է լողանալ։ Այս մասին հաղորդում է «Գրուզիա օնլայն»-ը՝ վկայակոչելով Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը։
Գերատեսչությունում հայտարարել են, որ տվյալ պահին Սեւ ծովի ափի երկայնքով տեղակայված փրկարարական կետերում սպիտակ դրոշներ են բարձրացել։
Նշվում է, որ երեկ փոթորկի ժամանակ փրկարարական ծառայության աշխատակիցները 46 մարդու են փրկել, այդ թվում՝ մեկ փոքրիկ երեխայի։