Աֆղանստանում ուժայինները ոչնչացրել են Քաբուլում Իրաքի դեսպանատան վրա գրոհած զինյալներին
International newsԱֆղանստանի անվտանգության ուժերի աշխատակիցները ոչնչացրել են այն բոլոր զինյալներին, որոնք մասնակցել են Քաբուլում Իրաքի դեսպանատան վրա հարձակմանը: Հուլիսի 31-ին այս մասին հաղորդել Է 1TV հեռուստաալիքը, հայտարարել են Աֆղանստանի արտաքին գործերի նախարարությունում:
Գերատեսչության տեղեկատվությամբ՝ համալիրն ահաբեկիչներից մաքրելու գործողությունն ավարտված Է: Ինչպես ճշտել են ԱԳ նախարարությունում, հարձակմանը մասնակցել են չորս զինյալներ, նրանից մեկը՝ մահապարտն Է, որը պայթյուն Է կազմակերպել դեսպանատան մուտքի մոտ: Ահաբեկիչների հետ ընդհարումները շարունակվել են ավելի քան չորս ժամ:
Ավելի վաղ Իրաքի արտգործնախարարությունը հայտնել Է, որ արաբական երկրի ժամանակավոր հավատարմատարը տարահանվել Է Եգիպպտոսի դիվանագիտական ներկայացուցչություն: Պայթյունից զոհվել են դեսպանության երկու աֆղան պահապան զինվորներ: Հարձակման պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: