Չինաստանը մասշտաբային ռազմական շքերթ է անցկացրել՝ ցուցադրելով իր նորագույն զենքերը
International newsՉինաստանն իր ռազմական ուժի շքերթ է կազմակերպել Ժողովրդական-ազատագրական բանակի 90-ամյակի կապակցությամբ: Շքերթին հետևել է երկրի նախագահ Սի Ցզինպինը, գրում է The Daily Mail-ը:
Չինաստանի հեռավոր Ներքին Մոնղոլիա շրջանի հեռավոր «Ժուրիհե» ուսումնական բազայում կազմակերպված ռազմական շքերթին ցուցադրվել են զորքերը, միջուկային հրթիռային կայանքները և նոր անտեսանելի ինքնաթիռը:
«Ժուրիհե» ուսումնական բազան Ասիայի ամենամեծ ռազմական ուսումնական կենտրոնն է: Այնտեղ են գտնվում թիրախների իրական չափերի մակետներ, այդ թվում Թայվանի նախագահական պալատի մակետը:
Զինվորական հանդերձանքով Սի Ցզինպինը 12000 զինվորներին ուղղված իր խոսքում նշել է, որ «աշխարհն այժմ ապահով չէ» և հավելել է, որ «այժմ ավելի, քան երբևէ անհրաժեշտ է ուժեղ բանակ»:
Ցուցադրության ամենատպավորիչ զենքերից մեկը Չենդու Ջ-20 հինգերորդ սերնդի անտեսանելի կործանիչն է եղել, ինչպես նաև նոր Դունֆեն-31ԱԳ (DF-31AG) միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը: