Մադուրոն հայտարարել է, որ հպարտ է ԱՄՆ-ի՝ իր դեմ սահմանած պատժամիջոցներով
International newsՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն չի վախենում եւ հպարտ է ԱՄՆ-ի՝ իր դեմ սահմանած պատժամիջոցներով։ Նա Դոնալդ Թրամին զգուշացրել է իր կյանքում ամենամեծ սխալի մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Երկուշաբթի ԱՄՆ-ն Մադուրոյի դեմ պատժամիջոցներ է սահմանել «ժողովրդավարությունը խաթարելու համար»։
«Ես չեմ վախենում կայսրությունից, ես ազատ երկրի անկախ նախագահ եմ, ինձ դեմ պատժամիջոցներ են սահմանել այնպիսի կառույցի ազատ ընտրությունների համար, ինչպես ազգային սահմանադիր ժողո՞վն է։ Ես ինձ հպարտ եմ զգում»,-Կարակասում միջոցառման ժամանակ հայտարարել է Մադուրոն։
Մադուրոյի խոսքով՝ պատժամիջոցները խոսում են Թրամփին պատած իրական զգացմունքների մասին։ «Այդ որոշումներն արտացոլում են նրա անօգնականությունը, հուսահատությունը, ատելությունը»,-ասել է Վենեսուելայի նախագահը։